Ամերիկյան Մեթթուն քաղաքում (Իլինոյս նահանգ) երկու կանանց թավաներով ծեծկռտուքի համար կալանավորել են: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով Fox Illinois-ը:

Կոնֆլիկտը ծագել է կենցաղային հողի վրա: Ոստիկանությունը ձերբակալել է 24-ամա Թայթիա Քուշմանին եւ 22-ամյա Բրուք Բելթսին:

Պարբերականի տվյալներով՝ Քուշմանը մի քանի անգամ բռունցքով հարվածել է Բելթսին, այնուհետեւ որպես զենք գործի է դրել թավան: Բելթսն իր հերթին հակառակորդին հարվածել է թավայի կափարիչով:

Առայժմ հայտնի չէ, թե ինչ պատճառով է սկսվել վեճը: Ներկայում կանայք տեղական բանտում են: Երկուսին էլ մեղադրանք է առաջադրվել: