Մայիսի 4-ին, ժամը 13:00-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Նորագավիթ թաղամասի 1-ին փողոցում գտնվող գազալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «BMW» մակնիշի (վարորդը՝ Է. Ք.) եւ «ՎԱԶ-2106» մակնիշի (վարորդը՝ Վ. Հ.) ավտոմեքենաները, որից հետո «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը:
Փրկարարները Վ. Հ.-ին ավտոմեքենայից դուրս են բերել եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Վերջինս հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ:




























