Հայաստանի ԱԻՆ-ում, մայիսի 4-ին, ժամը 19:25-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նորագավիթի թաղամասում՝ «Սկանիա» ընկերության մոտակայքում:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:59-ին, մարվել՝ 20:17-ին:

Ամբողջությամբ այրվել է Արտաշատի խճուղու տներից մեկին հարակից տարածքում գտնվող վագոն-տնակը՝ 24 քմ:

Հրդեհի հետևանքով տուժածներ չկան: