Կանադայի Օնտարիո նահանգի շուրջ 200 հազար տներ փոթորկի պատճառով մնացել են առանց էլեկտրականության, հայտնում է ՌՏ-ն։

Նշվում է, որ առնվազն երկու մարդ է զոհվել տարերքի պատճառով։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ավելի քան 100 հազար մարդ Տորոնտո քաղաքում մնացել է առանց էլեկտրականության կայծակի եւ ուժեղ քամիների պատճառով, որոնք վնասել են էլեկտրագծերը։