Ազգային ժողովում այս պահին ընթանում է «Մարտի 1-ի» ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի զեկույցի հրապարակումը: Հանձնաժողովի նախագահը ներկայացնում է զեկույցը խորհրդարանի կիսադատարկ դահլիճում, որտեղ ներկա են ոչ ավելի քան 2 տասնյակ պատգամավորներ: Նիստերի դահլիճում չէ նաեւ խորհրդարանի խոսնակ Հվիկ Աբրահամյանը:

Սամվել Նիկոյանն իր խոսքում մասնավորապես ներկայացնում է, թե որքան մեծ աշխատանք են կատարել կոալիցիան ներկայացնող հանձնաժողովի անդամները, եւ ինչքան վատն է ընդդիմությունը, որը հրաժարվել է մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին:

Հիշեցնենք, որ Հայ ազգային կոնգրեսն ու «Ժառանգություն» կուսակցությունը ի սկզբանե հրաժարվեցին մասնակցել այդ հանձնաժողովի աշխատանքներին, պատճառաբանելով, որ այդտեղ իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչները հավասարապես չէին ներկայացված: