Ուժեղ անձրեւը Անկարայի Մամաք շրջանում ջհեղեղ է առաջացրել: 6 մարդ տուժել է, հայտարարել է քաղաքապետ Մուսթաֆա Թունան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

NTV-ն ավելի վաղ հայտնել էր, որ  Անկարայում հորդառատ անձրեւը կաթվածահար է արել մի քանի շրջանների երթեւեկությունը: Ամենից շատ տուժել է Մամաք շրջանը:

 «Ջրհեղեղի հետեւանքով վեց մարդ վիրավորվել է, զոհեր չկան», - լրագրողներին ասել է Թունան: Նա հավելել է.,  որ օդերեւութաբանները առատ տեղումների շարունակություն են կանխատեսում: