Մոսկվայի ժամանակով 16.20-ի դրությամբ Ռուսաստանի մի քանի քաղաքներում «Նա մեզ համար ցար չէ» բողոքի ակցիաների ժամանակ առնվազն 733 մարդ ձերբակալվել է: Այս մասին «Դոժդ» հեռուստաալիքի եթերում ասել է «ՕՎԴ-Ինֆո»-ի գլխավոր խմբագիր Արտեմ Պլատովը, հաղորդում է «Դոժդ» -ը:
Մոսկվայում ձերբակալվել է շուրջ 300 մարդ: Նախագծի համաձայն՝ Չելյաբինսկում ձերբակալվել է 163 մարդ, Յակուտսկում` 75, Կրասնոյարսկում` 45, Կրասնոդարում` 30, Կալուգայում` 28, Նովոկուզնեսկում՝ 26:
Բացի դրանից, ձերբակալվածներ կան Եկատերինբուրգում, Տոմսկում, Կեմերովոյում, Սանկտ Պետերբուրգում, Պենզայում, Բառնաուլում, Տոլյատտիում եւ Սամարայում:
Մայրաքաղաքի ոստիկանության տվյալներով՝ Մոսկվայում չհամաձայնեցված բողոքի ակցիային մասնակցել է 1500 մարդ: Ակցիայի մեկնարկից քիչ հետո ոստիկանությունը ձերբակալել է քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիին:
Դա տեղի է ունեցել այն ժամանակ երբ նա եկել է Պուշկինի հրապարակ: Ձերբակալվածների թվում են նաեւ Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամից Նիկոլայ Լյասկինը եւ «Նովայա գազետայի» թղթակից Միխայիլ Գրեբենշչիկովը:



























