Կիեւի Սոլոմենսկի շրջանային դատարանը կրկին կալանք է դրել ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի որդու անշարժ գույքի վրա: Այս մասին ukranews-ին հայտնել է Հակակոռուպցիոն մասնագիտացված դատախազության ներկայացուցիչը:
Դատարանը կալանք է դրել Հակակոռուպցիոն մասնագիտացված դատախազության միջնորդությամբ: Կալանավորվել է երեք ավտոկայանատեղի, Կիեւում եւ Խարկովում գտնվող բնակարանները, ինչպես նաեւ Ավակովի որդուն պատկանող «Ինվեստոր» ձեռնարկության բաժնետոմսերը: Բաժնետմոսերն առաջին անգամ են կալանավորվում:
Ավելի վաղ դատարանը չեղարկել էր Ալեքսանդր Ավակովի անշարժ գույքի կրկնակի կալանքը:




























