Լիբանանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին հայկական կուսակցությունները ներկայացրել են 8 թեկնածու: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Լիբանանի ՀՅԴ կուսակցության ընտրական գրասենյակից:
Գրասենյակից հայտնեցին, որ ՀՅԴ-ն առաջադրել է 4 թեկնածու, իսկ մնացած 4 թեկնածուներին առաջադրել են Ռամկավար եւ Հնչակյան կուսակցություններից:
Նշենք, որ Լիբանանում խորհրդարանական ընտրություններն այսօր են անցկացվում: 12 ժամ տևող ընտրությունների արդյունքում, Լիբանանի ժողովուրդն ընտրելու է 128 պատգամավորի:
Լիբանանում վեռջին խորհրդարանական ընտրություններն անցկացվել են 2009 թվականի հունիսին: Գործող խորհրդարանական կազմի գործունեության ժամկետն ավարտվել է 2013 թվականին և երեք անգամ երկարաձգվել է:




























