Պակիստանի ներքին գործերի նախարար Ահսան Իկբալի դեմ մահափորձ է կատարվել, հայտնում է GeoTV-ն։
Հեռուստաալիքի տվյալներով՝ նախարարը մեկնել է իր հարազատ Նարովալ քաղաք բողոքի ցույցին մասնակցելու համար։ Սակայն, անհայտ անձը կրակել եւ վիրավորել է նրա աջ ուսը։ Չարագործին ձերբակալել են։
Ահսան Իկբալը գտնվում է Նարովալի շրջանային հիվանդանոցում, նրա կյանքին վտանգ չի սպառնում։




























