Ֆրանսիացի էքստրեմալ հեծանվորդ Ֆրանսուա Ժիսսին զոհվել է, երբ պատրաստվում էր արագության նոր համաշխարհային ռեկորդ սահմանել, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Միջադեպը տեղի է ունեցել Մյունշուզ համայնքում՝ Ֆրանսիայի հյուսիս- արեւելքում։ Ժիսսին կորցրել է հեծանվի կառավարումը իր իսկ կոնստրուկցիայով պատրաստված ռեակտիվ հեծանվի փորձարկումների ժամանակ, որը պետք է բացեր ժամում մինչեւ 400 կմ արագություն։

Մոտ 300 կմ/ժ արագության ժամանակ ֆրանսիացին դուրս է թռչել մայրուղուց ու մահացել ստացած վնասվածքներից։ Ականատեսների խոսքով՝ ողբերգության պատճառը կարող էր դառնալ ճանապարհի վատ վիճակը։

Ֆրանսուա Ժիսսին հայտնի էր դարձել այն բանից հետո, երբ 2014-ին արագության ռեկորդ էր սահմանել՝ հեծանվով բացելով ժամում 333 կմ արագություն։