Մեր գործողությունները գյուղատնտեսության ոլորտում ուղղված էին ժամանակակից, շահութաբեր և ինդուստրիալ գյուղատնտեսության ստեղծմանը: Այս մասին facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը:

«Վստահ եմ, որ մեր երկրում այս ուղղությունը մեծ հեռանկարներ ունի»,-գրել է նա եւ ներկայացրել գյուղատնտեսության ոլորտում կառավարության կողմից իրականացված ծրագրերի վերաբերյալ ինֆոգրավիկան:

Ըստ այդմ, նշվել է, որ սուբսիդավորման ծրագրերին 2017-ի չորրորդ եռամսյակում հատկացվել է 4.2 միլիարդ դրամ և 2018-ի առաջին եռամսյակում՝ 4.8 միլիարդ դրամ:

Բացի այդ, 2016-2017 թվականներին մսամթերքոի արտադրությունն աճել է 46,1 տոկոսով, պահածոների արտադրությունը՝ 63,5 տոկոսով, կոնյակի արտադրությունը՝ 39,4 տոկոսով, գինու արտադրությունը՝ 29,2 տոկոսով: