Ամերիկացի զինվորականները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղարկել են Իրանի դեմ հնարավոր հարվածների ծրագիր, որը ներառում է իսլամական հանրապետության տարածքին մինչև 80 կիլոմետր խորքում հարվածներ հասցնելը։ Այս մասին հայտնել է Al Hadath հեռուստաալիքը՝ հղում կատարելով ամերիկացի բարձրաստիճան զինվորական աղբյուրին։

Նրա տեղեկություններով՝ «Թրամփին փոխանցվել են Իրանի ափամերձ գոտու երկայնքով տեղակայված ռազմական օբյեկտներին 50-80 կիլոմետր խորությամբ հարվածներ հասցնելու առաջարկներ»։ Նույն աղբյուրը ճշտել է, որ ներկայում ԱՄՆ-ը «կենտրոնանում է իրանական նավերի և նավահանգիստների շրջափակում մտցնելու վրա»։

Ավելի վաղ The New York Times (NYT) թերթը հայտնել էր, որ ամերիկացի զինվորականները մշակում են Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունների հնարավոր վերսկսման տարբերակներ՝ չնայած հակամարտությունն ակտիվ փուլ վերադարձնելու հեռանկարների վերաբերյալ Թրամփի երկիմաստ հայտարարություններին։ NYT-ի տվյալներով՝ առաջիկայում Մերձավոր Արևելք կուղարկվի երեք ավիակիր։ Պենտագոնը նաև մշակում է հրթիռների և անօդաչու սարքերի պահեստավորման վայրերին, ինչպես նաև ռազմական և էներգետիկ այլ օբյեկտներին հարվածներ հասցնելու ծրագրեր։