2018թ. հունվար-ապրիլ ամիսներին հարկային մարմնի կողմից պետական բյուջե է ապահովվել 329.4 մլրդ դրամ հարկային եկամուտ: 2017թ. նույն ժամանակաշրջանի համեմատ հարկային մասով պետական բյուջեի եկամուտների աճը բացարձակ թվով կազմում է 47,4 մլրդ դրամ կամ 16.8%:

ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նախորդ տարվա հունվար-ապրիլի համեմատ առեւտրային հարկ վճարողների կողմից վճարված հարկերը՝ առանց դրոշմանիշային վճարների, աճել են 21%-ով, որից խոշոր եւ միջին հարկ վճարողներինը` 21.1%-ով, փոքր հարկ վճարողներինը` 20.6%-ով: