ԱՄՆ Նեշվիլ քաղաքում (Թենեսիի նահանգ) դատարանի անվտանգության ծառայության աշխատակիցը գնդակահարել է մի տղամարդու, որը դատարան էր եկել ատրճանակով և դանակով ու փորձել էր օգտագործել դրանք, հայտնել են տեղի ոստիկանությունից։

«Մեր ունեցած տվյալներով՝ նա (չարագործը) զինված էր ատրճանակով։ Մենք կարծում ենք, որ այդ անձը փորձել է կրակել զենքից, սակայն այն չի գործել։ Դրանից հետո անցակետում նա վերցրել է դանակ, բախում է տեղի ունեցել անվտանգության ծառայության աշխատակցի հետ, որը գտնվում էր այդ կետում։ Անվտանգության աշխատակիցը կրակ է բացել զինված անձի ուղղությամբ»,- ասել է տեղի ոստիկանության ներկայացուցիչ Դոն Էրոնը։

Էրոնի հավելմամբ, հանցագործին՝ 40-ամյա տղամարդուն, տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա մահացել է։