ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարի պաշտոնի թեկնածու Ջինա Հասպելի օգտին կապված խոշտանգումների կիրառմամբ 2001թ․ սեպտեմբերի 11-ի ահաբեկչության մեջ կասկածվողների կոշտ հարցաքննություններում նրա մասնակցության հաստատումից հետո։ 

Նրա խոսքով՝ «Հասպելը կրակի տակ է հայտնվել, որովհետեւ  չափազանց կոշտ է եղել ահաբեկիչների նկատմամբ։ Նա հավելել է, որ այս շատ վտանգավոր ժամանակներում մենք ունենք ամենապրոֆեսիոնալ մարդը, կինը, որին դեմոկրատները ցանկանում են տապալել, որովհետեւ նա կոշտ է ահաբեկչության նկատմամբ։ Ջինան կհաղթի»։

AP-ի հաղորդմամբ՝ նախկինում Հասպելը առաջարկել է իր թեկնածությունը հետ կանչել այն մտավախությունների ֆոնին, որ  հարցաքննության կոշտ ծրագրի շուրջ դեբատները վնաս են հասցնում նրա ու ԿՀՎ հեղինակությանը։

Ջինա Հասպելը կարող է դառնալ առաջին ԿՀՎ ղեկավարը։ Նրա կարիերայի մեծ մասը քողարկված է, իսկ գործունեության մեծ մասը գաղտնիության ներքո է պահվում։ Դեմոկրատները դեմ են նրա թեկնածությանը, քանի որ նա ղեկավարել է Թայլանդի բազան, որը գաղտնի բանտ է եղել եւ որտեղ կասկածյալներին խոշտանգումների են ենթարկել հարցաքննությունների ժամանակ։