Մեկնարկել են ամերիկյան եւ ֆիլիպինյան Զինված ուժերի խոշորագույն ամենամյա զորավարժությունները, հաղորդում է AP-ն:
Վարժանքները բացվել են Մանիլայում ֆիլիպինյան գլխավոր ռազմական ճամբարում: Դրանց մասնակցելու է 8.000 ամերիկացի եւ ֆիլիպինցի զինվորական, ինչպես նաեւ ոչ մեծ զորակազմ Ճապոնիայից եւ Ավստրալիայից:
Ֆիլիպիններում ԱՄՆ դեսպան Սուն Քիմի խոսքով՝ զորավարժությունները «հուսալի հարաբերությունների արտացոլումներից մեկն են»:





























