ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է նախկին պետքարտուղար Ջոն Քերրիին. պատճառը լուրերն են այն մասին, որ վերջինն առաջ է մղում իրանական միջուկային համաձայնագիրը:

«ԱՄՆ-ն Իրանի հարցով շատ վատ համաձայնագրի հարցում Ջոն Քերրիի հնարավոր անօրինական ստվերային դիվանագիտության կարիքը չունի: Հենց նա է ստեղծել այս խառնաշփոթը»,- Twitter-ում գրել է Թրամփը:

Ավելի վաղ The Boston Globe-ը հաղորդել էր, որ Քերրին, որն Օբամայի վարչակազմի օրոք իրանական միջուկային գործարքի առաջատար բանակցողներից էր, մասնավոր հանդիպում է ունեցել օտարերկրյա պաշտոնյաների հետ՝ ԱՄՆ-ին համաձայնագրում պահելու ռազմավարություն մշակելու համար: