ԱՄՆ-ն թմրամիջոցների վաճառքի եւ փողերի լվացման հետ կապված նոր պատժամիջոցներ է սահմանել Վենեսուելայի 3 քաղաքացիների եւ 20 ընկերությունների նկատմամբ: Ինչպես հաղորդում է AP-ն, պատժամիջոցները կիրառվել են Վենեսուելայի հետախուզության նախկին պաշտոնյայի եւ նրա երկու օգնականների նկատմամբ: Խոսքը ֆինանսական հետախուզության նախկին ղեկավար Լուիս Մարտինե Օլիվարեսի մասին է:

 Ինչ վերաբերում է ընկերություններին, որոնք նկատմամբ պատժամիջոցներ են կիրառվել, 16-ը տեղակայված են Վենեսուելայում, 4-ը՝ Պանամայում:

ԱՄՆ-ում այս անձանց եւ ընկերությունների բոլոր ակտիվները սառեցվելու են, նրանց հետ բոլոր գործարքներն արգելված են: