Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը բանակցություններ են վարել Չինաստանի Լյաոնին նահանգի Դալյան նավահանգստային քաղաքում, հայտնում է «Սինհուա» գործակալությունը:
«Չինաստանի Կոմկուսի ԿԿ գլխավոր քարտուղար Սի Ցզինպինը Կորեայի Աշխատանքային կուսակցության նախագահ եւ Հյուսիսային Կորեայի Պետական խորհրդի նախագահ Կիմ Չեն Ընի հետ հանդիպել է Դալյանում»,- նշված է գործակալության հաղորդագրության մեջ:
Հաղորդվում է, որ բանակցությունները տեղի են ունեցել մայիսի 7-8-ը:
Սա Չինաստան Կիմ Չեն Ընի արդեն երկրորդ այցն է: Նա մարտի վերջին Պեկին էր մեկնել ոչ պաշտոնական այցով:





























