ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ Չինաստանի նախագահ Սի Ցզինպին պայմանավորվել են Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցներ կիրառելու շարունակության կարեւորության մասին այնքան ժամանակ, մինչեւ այն վերջնականապես չհրաժարվի իր միջուկային եւ հրթիռային ծրագրերից:
Սպիտակ տունը հաղորդում է, հեռախոսազրույցի ընթացքում Թրամփը եւ Սի Ցզինպին քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերը, այդ թվում Կորեական թերակղզում տեղի ունեցած վերջին իրադարձությունները եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ հանդիպումը:
Թրամփը վերահաստատել է իր նվիրվածությունը ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ առեւտրային եւ ներդրումային կապերի հավասարակշռությանը, ինչը կարող է օգուտ բերել ամերիկյան ձեռնարկություններին եւ աշխատակիցներին:





























