Էստոնիայի վարչապետ Յուրի Ռատասը ՀՀ կառավարության ղեկավարի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին:

«Ես շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Մաղթում եմ նրան հաջողություններ բարդ խնդիրների լուծման ժամանակ: Հույս ունենք շարունակել մեր երկրների, ինչպես նաեւ Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ հիանալի հարաբերությունները եւ համագործակցությունը», - Twitter-ում գրել է նա: