Խաղաղապահների մասնակցության դեպքը անհնազանդության ցույցերին պետք է հետաքննվի։ Այս մասին մայիսի 9-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը։
Հիշեցնենք, որ խոսքը ապրիլի 23-ի ցույցին ՀՀ ԶՈՒ խաղաղապահ ջոկատում ծառայողների խմբի մասնակցության մասին է։
Վիգեն Սարգսյանը նշել է, որ բանակի մասնակցությունը նմանատիպ ցույցերին անթույլատրելի է. «Քանի որ մի կողմում մասնակցությունը ենթադրում է նաեւ մյուս կողմից մասնակցություն։ Բանակը չպետք է միջամտի»,–ասել է Սարգսյանը՝ կոչ անելով պաշտպանության հաջորդ նախարարին ծառայողական քննությունն ավարտին հասցնել։





























