Չինաստանը ԱՄՆ-ի հետ առեւտրային բանակցություններում հովանավորչության վերաբերյալ իր դիրքորոշումը չի փոխի: Այս մասին հայտարարել է Չինաստանի առեւտրի նախարարության ներկայացուցիչ Գաո Ֆենը, փոխանցում է Reuters-ը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն եւ Չինաստանը ներկայումս քննարկումների հաջորդ ռաունդն են պատրաստում: ԱՄՆ առեւտրային պատվիրակությունն անցյալ շաբաթ Պեկին է այցելել բանակցություններ վարելու համար, սակայն առաջընթացի հասնել չի հաջողվել:
«Միացյալ Նահանգները պետք է հրաժարվի սպառնալիքի հռետորաբանությունից: Չինաստանի դիրքորոշումը չի փոխվել եւ չի փոխվի»,- նշել է նա՝ հավելելով, որ Չինաստանը դեմ է հովանավորչությանը եւ առեւտրային հարաբերություններում միակողմանիությանը: «Մենք հույս ունենք, որ Չինաստանի եւ ԱՄՆ-ի առեւտրային հարաբերությունները համաշխարհային տնտեսության կայուն աճի հզոր շարժիչ ուժ կդառնան»:





























