Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերացրել է անհատ ձեռնարկատերեր Օնիկ Նազարյանին (Կոտայքի մարզ, Հրազդան քաղաք) պատկանող հացի եւ Հասմիկ Հովսեփյանին (Արմավիրի մարզ, Էջմիածին քաղաք) պատկանող կրեմային հրուշակեղենի արտադրամասերի գործունեության կասեցումը:
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ արտադրողները բավարարել են սանիտարահիգիենիկ նորմերին ներկայացվող պահանջները եւ սահմանված ժամկետներում կատարել Ծառայության կողմից տրված բոլոր հանձնարարականները:





























