Ռուսաստանի Մոսկվայի մարզում իսկական շեքսպիրյան ողբերգություն է տեղի ունեցել:
Շեկովսկի շրջանի Ֆրյազինո քաղաքում անչափահաս տղան ու աղջիկը մահացել են՝ նետվելով բազմահարկ շենքի տանիքից:
Երիտասարդները բարձրացել են 14-հարկանի բնակելի շենքի տանիքն ու նետվել ցած: Ստացած վնասվածքների արդյունքում տղան ու աղջիկը տեղում մահացել են: Ինչպես «Ինտերֆաքս»-ին հայտնել են ոստիկանությունից, նրանք սիրահարված են եղել, սակայն ծնողներն արգելել են հանդիպել:
Ներկայումս պարզվում են դեպքի հանգամանքները:




























