Հայաստանի Հանրապետության նոր ղեկավարությունը ճիշտ դիրքորոշում է որդեգրել արտաքին քաղաքականության ոլորտում. այն է, որ անհրաժեշտ է լավ հարաբերություններ պահպանել աշխարհի բոլոր խոշոր աշխարհաքաղաքական կենտրոնների հետ: Այս մասին մայիսի 11-ին «Արդյո՞ք Արցախը կվերադառնա բանակցայի սեղանին. իրադարձությունների հնարավոր զարգացումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի շուրջ» թեմայով քննարկման ժամանակ ասաց Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:

Սակայն ամենակարեւորը, քաղաքագետի կարծիքով, այն է, որ խոսքը հենց Հայաստանի շահերի պաշտպանությանն ուղղված քաղաքականության մասին է: «Իսկ դա նշանակում է, որ անհրաժեշտ է զարգացնել հարաբերություններն ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Իրանի եւ այլ երկրների հետ: Բարեկամությունը բարեկամությամբ, սակայն պետք է կարողանալ պաշտպանել սեփական շահերը որպես միջազգային քաղաքականության սուբյեկտ»,- նշեց Նավասարդյանը: