Ցանկացած նախաձեռնություն, որը ակնհայտորեն կնպաստի հանրային պրոցեսն առաջ տանելու, հանրային կյանքը ավելի բարենորոգ դարձնելուն, բարեփոխումների իրականացմանը, ակնհայտորեն կստանա ՀՀԿ–ի աջակցությունը։ Այս մասին, այսօր՝ մայիսի 11-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոստով Հարությունյանը:
Նա նկատեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը մայիսի 8-ի նիստում թե արտաքին եւ թե ներքին քաղաքականության ոլորտում ըստ էության դույզն անգամ չէր տարբերվում այն ծրագրային դրույթներից, որոնք հնչեցվել է ՀՀԿ–ի կողմից։
«Եվ սա օբյեկտիվ է, ինչու, որովհետեւ ՀՀԿ–ն ու Կարեն Կարապետյանի կառավարությունը իր ծրագրերի մեջ ընդգրկել է այն խնդիրների լուծումը, որոնք առօրեայում կան եւ պահանջում են լուծումներ անկախ նրանից, թե ով է լինելու կառավարության ղեկավարությունը, հետեւաբար Փաշինյանի ելույթը ՀՀԿ–ի մոտ մտահոգություններ չի առաջացնում»,-ասաց նա:
Խոսրով Հարությունյանը նշեց նաեւ, որ իրենց նպատակը ԱԺ բնականոն գործունեությունն ապահովելն է. «Մեր կողմից ապակառուցողական գործառույթի ականատեսը չեք լինի»:





























