Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է աշխատակազմ ստեղծել։

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 10-րդ և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7.5-րդ հոդվածի 2-րդ մասերի.

1. Ստեղծել վարչապետի աշխատակազմ:

2. Վարչապետի աշխատակազմի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝

1) 10-օրյա ժամկետում վարչապետի հաստատմանը ներկայացնել վարչապետի աշխատակազմի աշխատակիցների քանակը,

2) 14-օրյա ժամկետում վարչապետի հաստատմանը ներկայացնել վարչապետի աշխատակազմի կանոնադրությունը: