ԱՄՆ նախագահի հատուկ խորհրդական Քելլի Սեդլերն անհաջող կատակել է ուղեղի քաղցկեղով հիվանդ Ջոն ՄաքՔեյնի հետ, հաղորդում է The Hill-ը:
Սպիտակ տանը փակ խորհրդակցության ընթացքում, որտեղ քննարկվել է ԿՀՎ ղեկավարի պաշտոնում Ջինա Հասփելի նշանակման հարցը, նա հայտարարել է, թե հանրապետականի դիրքորոշումը կարելի է հաշվի չառնել, քանի որ նա, «միեւնույն է, մահանալու է»:
Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ սա հավանության չի արժանացել ներկաների կողմից: Բացի այդ՝ այս միջադեպից հետո հանրությունը խստորեն քննադատել է նախագահի խորհրդականին, իսկ ՄաքՔեյնի դուստրը՝ հաղորդավարուհի Մեգան ՄաքՔեյնը, պահանջել է աշխատանքից ազատել Սեդլերին:
Ինքը՝ Քելլի Սեդլերը, ոչ մի կերպ չի մեկնաբանել այս իրավիճակը, սակայն, The Hill-ի տեղեկություններով, զանգահարել է սենատորի դստերն ու ներողություն խնդրել:





























