ԱՄՆ-ն եւ ԱՄԷ-ն քաղավիացիայի ոլորտում «բաց երկնքի» մասին համաձայնագրի գործողությունը երկարաձգելու պայմանավորվություն են ձեռք բերել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով WAM գործակալությունը:

Այս համաձայնագիրը նախկինում սուր քննադատության է արժանացել ամերիկյան խոշորագույն ավիաընկերությունների կողմից, որոնք ԱՄԷ-ի ավիաընկերություններին մեղադրում են պետական սուբսիդիաների հաշվին անբարեխիղճ մրցակցության մեջ:

«Օդային փոխադրումների մասին համաձայնագրի բոլոր պայմաններն ու դրույթները՝ ներառյալ «հինգերորդ ազատությունը», մնում են անփոփոխ, եւ ամերիկյան ու էմիրությունների ընկերություններն իրավունք ունեն ավելացնել չվերթներն ու փոփոխել ծառայությունները»,- բանակցություններից հետո հայտարարել է ԱՄՆ-ում ԱՄԷ դեսպան Յուսեֆ ալ-Օտեյբան:

Այսպես կոչված «հինգերորդ ազատությունը» ավիաընկերություններին իրավունք է տալիս տարանցման կետում ուղեւորների վերցնել եւ նրանց հասցնել վերջնակետ: Ներկայում այս իրավունքի հաշվին ԱՄԷ-ից ավիաընկերությունները եվրոպական մի շարք երկրներից ուղեւորների են փոխադրում ԱՄՆ:

ԱՄԷ-ի երկու խոշորագույն ավիաընկերությունները՝ Emirates-ն ու Etihad Airways-ը, շաբաթական 131 չվերթ են իրականացնում դեպի ԱՄՆ 12 քաղաքներ: