Եվրոպան վիթխարի առաջընթացի է հասել ռազմական ոլորտում համագործակցության ջանքերի հարցում: Այսպիսի կարծիք է հայտնել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
ԵՄՆ-ն կարող է PESCO-ի հաշվին (Պաշտպանության ոլորտում մշտական կառուցվածքային համագործակցություն) տնտեսել եւ ռազմական ոլորտում ունեցած ռեսուրսներն ավելի արդյունավետորեն օգտագործել, հիշեցրել է կանցլերը:
Միաժամանակ, Մերկելը կոչ է արել թույլ չտալ հակամարտությունների առաջացում:
«Մեր անվտանգությունը կախված է աշխարհի մյուս տարածաշրջաններում իրավիճակից»,- նշել է նա: Գերմանիայի կանցլերը պնդել է, որ Բեռլինը մտադիր է ճգնաժամերի կարգավորման համար օգտագործել տարբեր միջոցառումների համադրությունը՝ քաղաքական, ռազմական եւ վերականգնման ու զարգացման գործում համագործակցության:
Մերկելը շնորհակալություն է հայտնել Բունդեսվերին արտասահմանյան գործողություններին մասնակցելու համար՝ ընդգծելով, որ Գերմանիայի զինված ուժերի հիմնական խնդիրն է երկրի եւ ՆԱՏՕ-ի անդամների պաշտպանությունը:





























