Բանակում ծառայելը շատ կարեւոր է ցանկացած տղամարդու համար, բայց կան բազմաթիվ հարգելի հանգամանքներ: Այս մասին, այսօր՝ մայիսի 12-ին, «Եռաբլուր» պանթեոնում նշել է «Ելք» խմբակցության պատգամավոր, «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Արամ Սարգսյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանի կառավարության նոր անդամների մեծ մասը չի ծառայել բանակում:
Նրա խոսքով, եթե պետությունը օրենքով սահմանված կարգով մարդուն կրթություն ստանալու կամ կրթությունը շարունակելու համար տարկետում է տվել, դա հարգելի հանգամանք է եւ չի կարող խոչընդոտ հանդիսանալ մարդուն բարձր պաշտոն զբաղեցնելու համար:
«Եթե մարդը գիտության մեջ առաջընթաց ունի, մինչեւ 27 տարեկանը կրթություն է ստացել, դրանից հետո արդեն ազատվել է զինծառայությունից, այստեղ մեղադրել մարդուն, որ դու չես ծառայել, պետական պաշտոն չես կարող զբաղեցնել, կարծում եմ՝ արդար չէ: Նաեւ առողջական խնդիրներով մարդուն, ով բանակից ազատվել է, պաշտոն չտալը ճիշտ չէ: Այն, ինչ օրենքի շրջանակում է եղել, չպետք է խանգարի բարձր պաշտոններ զբաղեցնելուն»,-հայտարարեց նա:





























