Կյուրասաո ինքնավար պետական կազմավորման դատարանը, տեղակայված Կարիբյան ծովի նույնանուն կղզում, թույլ է տվել ամերիկյան ConocoPhillips-ին առգրավել վենեսուելական պետական Petroleos de Venezuela (PDVSA) նավթային ընկերության ակտիվները 636 մլն դոլարի չափով, հայտնում է Reuters-ը։
Վճիռը կայացվել է միջազգային արբիտրաժի որոշման իրականացման շրջանակներում, որը ապրիլի վերջին PDVSA-ին պարտադրել է նրան վճարել 2,4 մլրդ դոլար 2007թ․Վենեսուելայում ակտիվների ազգայնացման համար։ Conoco-ն պահանջել է 22 մլրդ դոլար փոխհատուցում։
Դատարանը ConocoPhillips թույլ է տվել առգրավել նավթ կամ նավթամթերք նավերից, ինչպես նաեւ բանկային դեպոզիտներ։
Conoco-ն PDVSA-ի ակտիվների բռնագրավվման գործընթացը սկսել է նաեւ Կարիբյան ծովի Բոնեյր, Արուբա եւ Սինտ Էստատիուս կղզիներում։ Այն կարեւոր դեր է խաղում վենեսուելական նավթի արտահանման գործում, քանի որ այն մշակվում, խառնվում եւ պահպանվում է այնտեղ։
PDVSA- ձգտում է շրջանցել դատական վճիռը՝ ձեւակերպելով նավթի ու նավթամթերքի փոխանցումը մյուս սեփականատերերին։ Բացի այդ, կորպորացիան պատրաստվում է փակել Isla նավթավերամշակող գործարանը Կյուրասաոյում նավթի կալանքի վտանգի ֆոնին։





























