Հնդկաստանում ուժգին ավազե փոթորիկների եւ ամպրոպի հետեւանքով առնվազն 70 մարդ է զոհվել, ավելի քան 100-ը վիրավորվել է, փոխանցում է AFP-ն:
Ավելի քան 100 կիլոմետր ժամ արագությամբ քամին վրա է հասել Հնդկաստանի հյուսիսում, արեւելքում եւ հարավում՝ պոկելով ծառերը, էլեկտրասյուները եւ ոչնչացնելով տները: Ուտար Պրադեշ նահանգում մահացել է 40 մարդ, եւս 80 մարդ ստացել է վնասվածքներ, ավերվել է շուրջ 40 տուն:14 մարդ մահացել է Արեւմտյան Բենգալիայում, 12 մարդ կայծակնահարվել է Անդհրա Պրադեշում:

Հասանելի է
русский


























