Այսօր՝ հունվարի 19-ին Ժողովրդական կուսակցության Մատենադարանի մոտ կազմակերպած հանրահավաքի ժամանակ կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանն անդրադարձել է նորընտիր քաղաքապետ  Կարեն Կարապետյանի վարած կադրային քաղաքականությանը: Նա ասել է, որ քաղաքապետը կադրային ջարդ է իրականացնում եւ աշխատանքից հանում բոլոր նրանց, ովքեր անգլերեն չգիտեն: Կարապետյանի խոսքով, ավելի լավ է նրանք անգլերեն չիմանան, սակայն «գործ անեն»:

ԺԿ ղեկավարն ելույթում անդրադարձել է նաեւ Կոզեռնի խնդրին եւ նշել, որ բնակիչներին տրված 15 հազար դոլարը շատ քիչ է, որպեսզի այնտեղի բնակիչներն ազատեն տարածքը:

Հանրահավաքի ավարտին Տիգրան Կարապետյանը կարդացել է իր համախոհների նամակը, որտեղ նշված է. «Մենք` ՀՀ քաղաքացիներս երդվում ենք, որ փետրվարի 28-ի հանրահավաքում կխոսենք իշխանությունը ժողովրդին վերադարձնելու անզիջում պայքարի մասին»: