ՀՀ ԱԻՆ ՓԾ  ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում մայիսի 7-ից 13-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 307 դեպք, որից 127-ը՝ արտակարգ:

Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 145 կենցաղային կանչ,  25 հրդեհ, 49 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետեւանքով զոհվել է 1 եւ տուժել 71 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 4 քաղաքացի:

Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 14 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 16 քաղաքացու եւ անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին ձյան շերտում արգելափակված 15 տրանսպորտային միջոց:

Շաբաթվա ընթացքում գրանցվել է նաեւ թունավորման 11 դեպք, որի հետեւանքով տուժել է 11 քաղաքացի:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել հնարավորինս զգոն եւ պահպանել անվտանգության տարրական կանոնները: