Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը երկուշաբթի մահացած պաղեստինցիների կապակցությամբ, որոնք զոհվել են իսրայելցի զինվորականների հետ բախումների հետեւանքով, եռօրյա սուգ է հայտարարել: Այդ մասին Ռամալայում հեռուստատեսային ուղերձում հայտարարել է նա, հաղորդում է Sky News Arabia հեռուստաալիքը:
Պաղեստինի Առողջապահության նախարարության վերջին տվյալներով՝ արգելափակված հատվածում երկուշաբթի Գազայի հատվածի սահմանին բախումների հետեւանքով զոհվել է 52 պաղեստինցի, 2 հազարից ավելին վիրավորվել է:





























