Ֆրանսիայի արդարադատության նախարարությունը երկուշաբթի ահաբեկիչ Համզատ Ազիմովի մոր, կրտսեր քրոջ եւ հոր կալանավորումը 24 ժամով երկարացրել է, հաղորդում է BFM-TV հեռուստաալիքը:

Համզատ Ազիմովի ծնողները Փարիզի 18-րդ շրջանում բնակվում էին որդու եւ կրտսեր քրոջ  հետ՝ կահավորված սենյակներով տանը:

Փարիզում Ազիմովի կողմից իրականացված ահաբեկչությունից մի քանի ժամ անց ոստիկանությունը խուզարկություն էր կատարել նրա տանը եւ առգրավել Ազիմովի համակարգիչը: Նրա ծնողները ձերբակալվել էին եւ քննիչների կողմից հարցաքննվել: Ներկայումս նրանց հարցաքննությունները շարունավում են: