Թել Ավիվից ԱՄՆ դեսպանատան տեղափոխումը Երուսաղեմ ցույց է տալիս, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը լիովին անտեսում է միջազգային հանրությանը: Այս մասին, ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», Baltkom ռադիոկայանի Baltkom-online հաղորդման՝ Իսրայելում տիրող իրավիճակին նվիրված թողարկմանն ասել է  ռուսաստանցի լրագրող Վլադիմիր Պոզները:

«Սա ցույց է տալիս, որ ԱՄՆ-ն, ի դեմս Թրամփի, բացարձակապես անտեսում է միջազգային հանրությանը: ԱՄՆ-ն որեւէ մեկին գրոշի տեղ չի դնում, բացի իրենից: Նրանք կարծում են, որ հետեւանքներ չեն լինի, նրանք ուժի դիրքերից են այս ամենին նայում, իսկ ԱՄՆ-ն իսկապես, հիմա  ամենաուժեղն է», - ասել է Պոզները: