«ՀՀ նորանշանակ նախարարներից ոչ ոք մեր ընտանիքի բարեկամներն չեն»։ Այս մասին «Ազատություն TV»-ի ուղիղ եթերում հայտարարեց «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Աննա Հակոբյանը՝ , վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝  ընդգծելով, որ նրանք Նիկոլ Փաշինյանի գործընկերներն են։

Ավելին, պատասխանելով լուրերին, թե մշակույթի նորանշանակ նախարարը իրենց սանիկն է, Աննա Հակոբյանը հերքեց։

Իսկ հարցին, թե արդյոք Լիլիթ Մուկունցը Նիկոլ Փաշինյանի անգլերենի ուսուցիչն է, Աննա Հակոբյանը ասաց. «Նրանք գործընկերներ են»։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ կապված էլ նա հայտնեց, որ անձամբ չի ճանաչում, բայց միայն դրական կարծիքներ է լսել։ Նա հորդորեց համբերել ու ըստ աշխատանքի գնահատել նրանց գործունեությունը։