Ռուս դիսպետչերները չեն հաղորդել Լեհաստանի նախագահ Լեհ Կաչինսկիի ՏՈՒ-154 օդանավի անձնակազմին՝ խուսափել Սմոլենսկում տեղի ունեցած ավիաաղետից: Նման եզրակացության կարելի է հանգել Լեհաստանի ՆԳ նախարար Եժի Միլլերի ասուլիսից:

Հետազոտելով դիսպետչերների բանակցությունները, լեհական կողմը եկել է եզրակացության, որ նրանց ցուցումներն ու հրահանգները թույլ չեն տվել ՏՈՒ-154-ի օդաչուին խուսափել սխալներից եւ ճիշտ որոշում ընդունել:

Հաղորդվում է, որ նախագահական օդանավի վայրէջքից առաջ դիսպետչերները ոչ միշտ են ժամանակին հրահանգներ տվել եւ սխալ են գնահատել օդանավի դիրքը վայրէջքի պահին: Մասնավորապես չեն հաղորդել օդաչուին, որ օդանավը դուրս է եկել ստորին կուրսից:

Վարշավայում կարծում են, որ դիսպետչերների սխալները կապված են նրա հետ, որ նրանք եղել են ճնշման տակ, թեեւ չեն մասնամասնել, թե ինչ ճնշման մասին է  խոսքը:

Ինչպես արդեն նշել է NEWS.am-ը, Միջպետական ավիացիոն կոմիտեն ավիաաղետի մեղքը բարդել էր լեհ օդաչուների վրա՝ նշելով, որ նրանք եղել են ճնշման տակ:

Աղետը տեղի էր ունեցել 2010-ի ապրիլին 10-ին: Զոհվել էին Լեհաստանի նախագահ Լեհ Կաչինսկին, նրա կինը, Լեհաստանի պետական եւ զինվորական այրեր: