Կառավարության որոշմամբ՝ Արտակ Գրիգորյանն այսօր՝ հունվարի 20-ին նշանակվեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավար՝ 3 ամիս փորձաշրջանով։

Հիշեցնենք, որ այդ պաշտոնը թափուր էր մնացել անցյալ տարվա ապրիլից, երբ նախկին ղեկավար Ձոնիկ Մարգարյանը աշխատանքից ազատվեց ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու եւ ոչ պատշաճ կատարելու համար։

Մասնավորապես՝ Ձ. Մարգարյանին մեղադրեցին նախարարությունում Mulberry էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի ներդրման աշխատանքներն ու անձնակազմի ուսուցման գործընթացը ձախողելու, մի շարք պաշտոններին աշխատանքի նշանակելիս ընթացակարգերը խախտելու, ինչպես նաեւ նախարարության գաղտնիության ռեժիմը խախտելու մեջ։