Աշխարհահռչակ հայ դուդուկահար Ջիվան Գասպարյանը սեպտեմբերի 11-ին այցելել է Ստամբուլի Հայոց պատրիարքարան: Այս մասին հայտնում է Պոլսո Հայոց պատրիարքարանի «Լրաբեր» կայքէջը։
Հայ դուդուկահարին եւ նրա ընկերներին ընդունել է Պոլսո Հայոց պատրիարքարանի Կրոնական ժողովի ատենապետ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը։ Ջիվան Գասպարյանը հայտնել է, որ ինքը հրավերով եկել էր համերգ տալու եւ շատ էր ցանկանում այցելել պատրիարքարան։ Ջիվան Գասպարյանը հետաքրքրվել է Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ Բ. Մութաֆյանի առողջական վիճակով։




























