«Շիրակ կենտրոնը» այսուհետեւ` 2011թ. հունվարից տպագրում եւ անվճար տարածում է աղետի գոտում անօթեւանության հիմնախնդիրներին, բնակարանաշինութան եւ բնակարանների բաշխման գործընթացների լուսաբանմանը հասցեագրված`«Օթեւան» տեղեկագիրը:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է «Շիրակ» կենտրոնից, «Օթեւանն» առայժմ կտպագրվի ամիսը մեկ անգամ պարբերականությամբ, սակայն առաջիկայում, կախված Գյումրում բնակարանների բաշխման գործընթացում տեղի ունեցող իրադարձությունների լուսաբանման ենթակա նյութերի ծավալից այն կտպագրվի առավել հաճախականությամբ:
Տեղեկագրի էջերում տեղ կգտնեն ինչպես աղետի գոտու բնակչությանը հուզող անօթեւանությանն ու բնակարանների բաշխման գործընթացին վերաբերող նյութեր, այնպես էլ բնակարանների բաշխման վիճակահանությունների անցկացման վերաբերյալ հայտարարություններ եւ դրանց մասնակցող ընտանիքների ցուցակները:
Ավելացնենք նաեւ, որ «Շիրակ կենտրոնը» 2010 թ.-ի հուլիսից գործարկել է իր նոր` www.shirakcentre.org վեբ կայքը, ուր պարբերաբար տեղադրվում են նաեւ համանման նյութեր:
«Օթեւան» ամենամսյա տեղեկատուն կտարածվի էլեկտրոնային տարբերակով եւ բոլոր համարները կտեղադրվեն մեր վեբ կայքում (http://issuu.com/shirakcentre.org):
Տեղեկագիրը տպագրվում է «Շիրակ կենտրոն» ՀԿ կողմից իրականցվող «Աղետի գոտու անօթեւանների իրավունքների եւ շահերի պաշտպանություն, 2010-2011 թթ. բնակարանաշինության եւ բնակարանների բաշխման գործընթացում հրապարակայնության ապահովում եւ մոնիտորինգ» ծրագրի շրջանակներում Բաց Հասարակության Հիմնադրամներ Հայկական Մասնաճյուղի ֆինանսական աջակցությամբ:





























