Հունվարի 19-ին, ժամը 15.20-ին, ոստիկանության Մարտունու բաժին է դիմել տեղի բնակիչներից մեկը եւ հաղորդում տվել, որ նույն օրը, ժամը 12.50-ի սահմաններում, երեք անհայտ անձինք խաբեությամբ մուտք են գործել իր բնակարան, ծեծի ենթարկել իր կնոջն ու 25-ամյա որդուն, ապա դանակի սպառնալիքով պահանջել են գումար եւ ոսկյա զարդեր, ապա հափշտակելով ոսկեղենը` դիմել են փախուստի:
Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայոյունից NEWS.am-ին հայտնում են, որ կատարվում է նախաքննություն:





























