Վենեսուելայի իշխանությունները երեքշաբթի սկսել են հետաքննությունը առաջատար ընդդիմադիր Nacional պորտալի դեմ այն հրապարակման համար, որում չէին ճանաչվում օրինական իշխանությունները, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«Հեռահաղորդակցության հարցերով ազգային հանձնաժողովը 2018 թվականի մայիսի 22-ին ծանուցել է էլեկտրոնային Nacional Web լրատվամիջոցի նկատմամբ վարչական գործընթացի մեկնարկի մասին այն հաղորդագրության համար, որով չեն ճանաչվում իշխանության օրինական մարմինները եւ ատելություն է սերմանում։ Այդ հաղորդագրությունը խախտում է ռադիոյի, հեռուստատեսության եւ էլեկտրոնային լրատվամիջոցների սոցիալական պատասխանատվության մասին 27-րդ հոդվածը»,–նշված է հանձնաժողովի հաղորդագրությունում։

Nacional պորտալը հաճախ է օգտագործում ձեւակերպումներ, որով կասկածի տակ են դնում վենեսուելական իշխանությունների այս կամ այն մարմնի օրինականությունը։ Պորտալի նկատմամբ խոշոր տուգանք կարող է սահմանվել եւ նույնիսկ այն կարող է փակվել։