Հունվարի 19-ին, ժամը 23.50-ին, ոստիկանության Հրազդանի բաժնում ահազանգ է ստացվել, որ թիվ 2 միջնակարգ դպրոցի մոտ ավտոմեքենա է այրվում:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 23.40-ի սահմաններում, «Դեու Նեքսիա» մակնիշի ավտոմեքենան բախվել է մի BMW-ի, ինչի հետեւանքով BMW-ի շարժիչն այրվել է, իսկ «Դեու Նեքսիա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: