Կոալիցիոն կառավարության գաղափարն իրեն չի արդարացնում։ Այսօր՝ հունվարի 21-ին նման հայտարարություն արեց Հանրային խորհրդի անդամ Վազգեն Սաֆարյանը։

Նրա խոսքով՝ չի կարելի քաղաքականացնել կառավարությունը, նշանակումներ կատարելով կուսակցական պատկանելիության սկզբունքով։ Բոլոր վերջին կադրային փոփոխությունների ընթացքում, ըստ Վ. Սաֆարյանի, գերակշռել է կուսակցական մոտեցումը։ Ավելին՝ կուսակցությունները փորձադաշտ են դարձրել կառավարությունը, քանի որ նախարար են նշանակում պարզապես համոզվելու համար, թե տվյալ անձն իրեն ինչպես կդրսեւորի։

Վ. Սաֆարյանի կարծիքով՝ Հայաստանում պետք է ձեւավորել ազգային համերաշխության կառավարություն, իսկ նախարարներին նշանակել՝ մասնագիտական որակները հաշվի առնելով։