Երեւանի ավագանու խորհրդի դեկտեմբերի 21-ի նիստում հաստատվել է քաղքապետարանի կառուցվածքային փոփոխությունների ծրագիրը, որի արդյունքում ստեղծվել են նոր վարչություններ:
Ըստ այդմ, նորություն է Վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի աշխատանքների կազմակերպման վարչությունը, որը նպատակ ունի խիստ հսկողության տակ վերցնել վարչական շրջանների ղեկավարների աշխատանքը: Նորաստեղծ է զարգացման եւ ներդրումային ծրագրերի վարչությունը, որն ունի հետեւյալ կառուցվածքը՝ զարգացման եւ ներդրումային ենթակառուցվածքային ծրագրերի բաժին, միջազգային ներդրումային եւ այլ հաստատությունների նախագծերի համակարգման բաժին եւ տուրիզմի զարգացման բաժին:
«Ինչ գործառույթներ ունի այս վարչությունը: Պրինցիպիալ, մեր քաղաքի զարգացման խնդիրը մենք ակնկալում ենք, որ այս վարչությունը կատարի: Մենք որոշակի աշխատանքներ ենք սկսել, որպեսզի կարողանանք ներկայացնենք, ձեւավորենք ու ֆորմուլիզացնենք Երեւան քաղաքի անձնագիրը: Իր բոլոր բնութագրումներով, որը բավականին լայնածավալ ու լուրջ աշխատանք է, այսինքն մենք դրանով կարողանում ենք տալ նախնական գնահատկանները այն սուբյեկտի, որը որ պետք է կառավարենք»,- ներկայացրել է քաղաքապետը:
Նոր բաժին է ստեղծվել իրավաբանական վարչությունում, որը կոչվում է բնակիչների իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանության բաժին: «Այս բաժինը պետք է ամփոփի բնակիչների բողոքները, պրբլեմները, բնակիչների իրավուքների ոտնահարման դեպքերն ու լուծումներ տա դրանց»,-մանրամասնել է Կարապետյանը:
Վերջինս անդրադառնալով իր ստեղծած Երեւանի դիզայների հաստիքին, ասել է, որ այդ պարտականությունների շրջանակում է լինելու Երեւանի բարեկարգման եւ կառուցապատմանն առնչվող հարցերի վերաբերյալ լուծումներ առաջարկելը:




























